Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը` հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով

ԴիջիԹեք Բիզնես ֆորում 2013-ը` հետաքրքիր և արդյունավետ սեմինարներով ու գործարար ներկայացումներով
19.06.2013 | 20:07

Ընդամենը մի քանի օրից կմեկնարկի 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը, որը բաղկացած կլինի ցուցահանդեսային հատվածից, սեմինարներից/գործարար ներկայացումներից և պլենար նիստերից:

Այս տարի ֆորումի օրակարգը հագեցած է հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով, ինչպիսիք են` ինովացիոն տնտեսության կառուցման սինգապուրյան փորձը. արդյո՞ք կիրառելի է այն Հայաստանում, ինչպես կարող են վենչուրային կապիտալը և բիզնես հրեշտակները խթանել տեխնոլոգիական սկսնակ շարժումն ու ինովացիոն գաղափարները, ինչպես աջակցել ՓՄՁ նորարարությանը և ձեռնարկությանը, ո՞վ է փող վաստակում ինտերնետի բովանդակությունից և ո՞վ պետք է վճարի դրա համար, օնյալն բանկային լուծումներ, գնման պատվերի ֆինանսավորում և այլն:
Ֆորումը կկայանա հունիսի 21-22-ը, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, աշխատանքային ժամը սկսվում է 10:00-ից: Միջոցառումը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ֆորումի հովանավորն է Ալիանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագիրը: Ֆորումի մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 3111

Մեկնաբանություններ